Ուզում եմ շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, ով մեծ ներդրումներ է կատարել մետրոպոլիտենում. Սեդրակյան
«Մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են շուրջ 20 վճարային տերմինալներ և վալիդատորներ, քաղաքացիներն արդեն կարող են օգտվել անհպում վճարումներից»:
Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ասաց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:
«Պարոն քաղաքապետ, ուզում եմ իմ և Մետրոպոլիտենի անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել ձեզ, ՀՀ կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ով երկու տարում մեծ ներդրումներ է կատարել Մետրոպոլիտենում: Մոտակա շաբաթում 1 շարժակազմ՝ 3 վագոն, դուրս կգա գիծ. երեք ամսվա մեջ կունենանք երեք նոր շարժակազմ՝ երեքական վագոններով»,- հայտնեց Սեդրակյանը: