Իլոն Մասկի ընկերությունն առաջին անգամ չիպ է տեղադրել մարդու ուղեղում

 Առաջին մարդը երեկ ստացել է Neuralink-ի իմպլանտը, նրա ապաքինումը լավ է ընթանում  գրել է Մասկը՝ հավելելով, որ սարքի աշխատանքի առաջին տվյալները խոստումնալից են։

Neuralink-ի առաջին արտադրանքը կոչվում է Telepathy։

 Այն թույլ է տալիս ընդամենը մտքի ուժով կառավարել հեռախոսը և համակարգիչը, իսկ նրանց միջոցով՝ գրեթե ցանկացած սարք։ Առաջին օգտատերերը կլինեն այն մարդիկ, որոնք կորցրել են իրենց վերջույթների վերահսկողությունը:

 

Ձեզ կհետաքրքրի...