Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

USA

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ժամանակավորապես Ռուսաստանում չէ։

Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Որքանով մենք գիտենք, դեսպան Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը»,- ասել է նա։

ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Լին Թրեյսին գտնվում է երկրից դուրս՝ պլանավորված անձնական այցով։

Փոխնախարարի խոսքով՝ այդ մասին ԱԳՆ-ին զեկուցվել է ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը դեսպաններ հրավիրելու հարցի վերջնական որոշում կայացնելուց որոշակի ժամանակ առաջ։ Ռյաբկովն ընդգծել է, որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը գտնվում է երկրում։

 

Armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...