Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել․ Շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել․
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդիկ Արմենակի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Մկրտիչի Պողոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: