Բլոգեր կամ չգիտեմ ինչ Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան-ն իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկի տակ գրել է. Արմեն Փամբուխչյան
Բլոգեր կամ չգիտեմ ինչ Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան-ն իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկի տակ գրել է, իբրև ես 2020-ի հոկտեմբերին ԱԻՆ փակ մեքենաներով Արցախի առաջնագծից փախցրել եմ դասալիքներին և տեղափոխել Երևան։
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին, որպեսզի ուսումնասիրության տակ վերցնեն այս տղայի մեղադրանքը և պարզեն իրականությունը։
Հ.Գ.
Ստի և կեղծիքի դեմ պայքարողները ամենամեծ սուտ և կեղծիք տարածողներն են՝ այն ամենը ինչ պետք է իմանալ նրանց մասին։