Մասոնական քարանձավ Անգլիայում
Ցնցող ստորգետնյա քարանձավ է, որը գտնվում է անգլիական Մարգեյթ քաղաքում՝ Քենթում: Այս քարանձավը պարունակում է 4,6 միլիոն խեցիներից պատրաստված խճանկարեր։
Քարանձավը պատահաբար է հայտնաբերվել, դրա ծագումը դեռ հայտնի չէ։ Խեցիներով պատված պատերը իսկապես ուշագրավ արվեստի գործեր են, որոնք բաղկացած են արևելյան և եգիպտական խորհրդանիշներով խճանկարներից:
Ներկայումս հավաստի տեղեկություններ չկան այն մասին, թե ով է կառուցել խճանկարները կամ ինչի համար է այս քարանձավը օգտագործվել։
Խճանկարները կարող է լինել 3000 տարեկան, սակայն կան նաև տեսություններ, որ այս խժանկարներով քարանձավը կարող է թվագրվել 18-րդ դարով:
Որոշ տեսություններ ենթադրում են, որ խեցիներով քարանձավը կապեր ունի մասոնության, Տամպլիեր ասպետների, փյունիկեցիների, հռոմեացիների և այլնի հետ, բայց ոչ մեկը չի հաստատվել՝ դարձնելով այն չբացահայտված առեղծված: