Սխալ է միանշանակ պնդել, որ եթե Հայաստանում արտադրվում են 122 մմ տրամաչափի արկեր սովետական Դ-30 ու 2Ս1 հաուբիցների համար, ապա մենք կարող ենք ինքնուրույն կրկնօրինակել և արտադրել նաև 155 մմ տրամաչափի ժամանակակից արկեր

 Սխալ է միանշանակ պնդել, որ եթե Հայաստանում արտադրվում են 122 մմ տրամաչափի արկեր սովետական Դ-30 ու 2Ս1 հաուբիցների համար, ապա մենք կարող ենք ինքնուրույն կրկնօրինակել և արտադրել նաև 155 մմ տրամաչափի ժամանակակից արկեր հնդկական ATAGS ու ֆրանսիական CAESAr հաուբիցների համար։
Ավելի մեծ տրամաչափի հարցն այս գործում իր կարևորությամբ զբաղեցնում է վերջին տեղը։ Նույնիսկ եթե Հայաստանում արտադրվեին 152 մմ տրամաչափի արկեր սովետական Դ-20 ու 2Ս3 հաուբիցների համար, դա մեխանիկորեն չեր նշանակի, որ մենք կարող ենք արտադրել նաև 155 մմ տրամաչափի ժամանակակից արկեր։
Իհարկե, անհնարին ոչինչ չկա, բայց պետք է հասկանալ, որ ATAGS-ում ու CAESAr-ում կիրառվող ժամանակակից արկերը լրիվ ուրիշ ստանդարտի և տեխնոլոգիաների արտադրանք են։ Եւ, օրինակ, Չինաստանը տարիներ ու մեծ գումարներ է ծախսել զարտուղի ճանապարհով 155 մմ տրամաչափի ժամանակակից արկերի ինքնուրույն արտադրության հիմնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաների ձերքբերմանը։
Եթե մենք ուզում ենք Հայաստանում ունենալ 155 մմ տրամաչափի ժամանակակից արկերի արտադրություն, ապա կամ պետք է հիմնել համատեղ արտադրություն գործըկեր երկրի ընկերության հետ, կամ էլ ձեռք բերենք բոլոր տեխնոլոգիաները ներառող արտոնագիր։
Իսկ ինչ վերաբերվում է ինքնուրույն արտադրելուն, ապա կարելի է փորձել կրկնօրինակել 155 մմ տրամաչափի հին M107 արկերը։ Հաջողության և բավարար որակի դեպքում, դրանք կկիրառվեն վարժանքների և զորավարժությունների ժամանակ։

Ձեզ կհետաքրքրի...