Ամբողջ գիշեր, թե փրկարարները, թե քաղաքապետարանը աշխատել են հետևանքները վերացնելու, մեղմացնելու համար
Դուբայում կարա լինի, Երևանում չէ՞
Սա Դուբայն է 2 ամիս առաջ, այո, այն Դուբայը որի կառուցման համար ծախսված է ահռելի մեծ գումար, որի շինությունների զգալի մասը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, որը կառուցել են աշխարհի տարբեր ծայրերից լավագույն մասնագետները: Իհարկե ջրահեռացման համակարգն էլ է լավը, սակայն պետք է տարբերել անձրևը հորդառատ անձրևից, երբ մի քանի րոպեում կարող է մի քանի ամսվա տեղումների քանակով անձրև գա: Ու հետաքրքիրն այն է, որ այնտեղ մարդիկ այսքանը գիտակցելով են մոտենում հարցին, իսկ մեզ մոտ ամեն հորդառատ անձրևից հետո սկսում է մեղավորների փնտրտուկը…
Բնության համար արտոնյալ չենք կարող լինել:
Ամբողջ գիշեր, թե ԱԻՆ-ը, թե քաղաքապետարանը աշխատել է հետևանքները վերացնելու, մեղմացնելու համար: