Պարզաբանում մամուլում աղմուկ բարձրացրած «Սպանդարյան» գերեզմանատան հետ կապված միջադեպի մասին .
Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանի բարձրացրած հարցին ի պատասխան , <<Բնակչության հատուկ սպասարկում>> ՀՈԱԿ-ի տնօրինությունը այց է կատարել նշված գերեզմանատուն և հանդիպում է ունեցել քաղաքացի Գ. Սարգսյանի հետ։ Անհրաժեշտ փաստաթղթերի և 2022թ-ին անօդաչու սարքի միջոցով գերեզմանատան տարածքի ( ներառյալ նշված հուղարկավորման վայրի ) կատարված և արխիվավորված տեսաձայնագրության տրամադրելուց հետո, պարզ է դարձել , որ տարածքի որևէ փոփոխություն չի կատարվել: Քաղաքացի Գ.Սարգսյանի մոտ փարատվել է դժգոհությունը և անհանգստությունը այն մասին, թե իբր նշված գերեզմանատեղին զավթել են և կատարել այլ աշխատանքներ։ Նշենք, որ սույն գերեզմանատեղին տաս տարի և ավել ժամանակահատվածում շատ հազվադեպ է այցելու ունեցել, որի արդյունքում նշված գերեզմանատարածքը խիստ մացառոտվել էր և երկար տարիների ընթացքում հավանաբար հարևան գերեզմանատեղիներում արարողակարգային (և ոչ միայն) իրերի մասերով էր լցվել։ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից սույն տարածքը (որը հանդիսանում է հանգուցյալի հարազատների սեփականությունը) սիրով և հոգատարությամբ վերը նշված մացառոտներից և այլ աղբից ազատվել է:
«Բնակչության հատուկ սպասարկում»ՀՈԱԿ-ը միշտ պատրաստ է պատասխանել քաղաքացիների հարցերին և տալ սպառիչ տեղեկատվություն։
Կից ներկայացնում ենք տվյալ տարածքի լուսանկարները՝
![](https://1inlur.am/wp-content/uploads/2024/12/471302829_1123905219742129_1454404978999073705_n-576x1024.jpg)
![](https://1inlur.am/wp-content/uploads/2024/12/471334011_1123905209742130_2762860591307611705_n-768x1024.jpg)