Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. Փաշինյան

Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։ Այս մասին Համբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևոր նորություն իմացանք Բեռլինում։ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանը ասաց, որ հաջորդ տարվա հունվարից կամ փետրվարից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինելու: Մենք արդեն բավական երկար ժամանակ աշխատում ենք ԵՄ մե գործընկերների հետ՝ ասելով, որ մարդիկ մեզ չեն հասկանում: Ասում են նայում ենք, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորվել են, իսկ միայն վիզա ստանալու դիմում հանձնելու համար մարդիկ 10 ամիս ստիպված են սպասել:

Եվ հիմա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատնից է։ Ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարվեց, որ մյուս տարվա սկզբից, հնարավոր է փետրվարից այլևս հերթ գոյություն չի ունենա: Ում տալու են վիզա՝ կտան, ում չեն տալու՝ չեն տա: Հույս ունեմ, որ այս գործընթացը շղթայական կշարունակվի մյուս դեսպանատների դեպքում և մենք այս խնդրից կազատվենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ձեզ կհետաքրքրի...