Երևանի մետրոպոլիտենում մուտքի և ելքի հին դռները փոխարինվել են նորերով

Կառավարության ֆինանսավորմամբ ավարտվել է Մեետրոպոլիտենի մուտքի և ելքի հին դռների փոխարինումը նորերով, որոնք նախատեսված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։
Ընդհանուր փոխարինվել է 135 դուռ։
«Նախորդ անգամ դռները նորացվել էին դեռևս 2010 թվականին։ Մենք շարունակում ենք քայլ առ քայլ բարելավել մետրոպոլիտենի պայմանները՝ ստեղծելով ավելի հարմար, անվտանգ և ժամանակակից միջավայր բոլոր ուղևորների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Skip to content
