«Սուրմալու» մետրոյի նոր կայարան կառուցելու համար հատկացված է 120 օրացույցային օր

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու համար հատկացված է 120 օրացույցային օր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

Նոր կայարան կառուցելու նպատակով կայացել է ներդրումային ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթը:

«Այս շաբաթ կկնքվի պայմանագիր հաղթող ընկերության (կոնսորցիումի) հետ, այնուհետև կապահովվի ֆինանսական միջոցների հատկացման գործընթացը, որից հետո փաստացի աշխատանքները կարող են մեկնարկել։

Աշխատանքի իրականացման համար հատկացված է 120 օրացուցային օր»,– հայտարարվեց նիստի ընթացքում։

Ձեզ կհետաքրքրի...