Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին․ ինչ փոփոխություններ են կատարվել

Քաղաքացիների սպասարկումն ավելի արագ և հարմար կազմակերպելու նպատակով ՆԳ նախարարի հանձնարարությամբ իրականացվել են կարևոր փոփոխություններ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն
Մարտ ամսվա բոլոր շաբաթ օրերը հաշվառման-քննական ստորաբաժանումներում սահմանվել են որպես աշխատանքային։
Հերթագրման համակարգում ներդրվել են նոր տեխնիկական լուծումներ, որոնք արդեն իսկ տվել են իրենց արդյունքը․ հերթերը զգալիորեն նվազել են։
Skip to content
