Հաղթանակ Լաս Վեգասում․ Ադամյանը նվաճեց երկու ոսկե մեդալ

  Մարտի 15-ին ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կայացել է  Հյուսիսային Ամերիկայի բազկամարտի միջազգային մրցաշարը, որին փայլուն մասնակցել և, տպավորիչ ելույթներով հանդես է եկել աշխարհի 8-ակի, Եվրոպայի 9-ակի չեմպիոն, աշխարհի երկակի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, 77 կգ քաշային Աշոտ Ադամյանը։ 

    Աշոտը Հայաստանի պատիվը հերթական անգամ բարձր պահելով  նվաճել է 2 ոսկե մեդալ։  Դա բարձր մակարդակի միջազգային մրցում էր, որտեղ հավաքվել էին աշխարհի ուժեղագույն մարզիկները։ Նախապատրաստական փուլը բավականին երկար և ինտենսիվ է եղել, մրցումները բավականին լարված, քանի որ մրցակիցները բարձր մակարդակի մարզիկներ։  Առաջին անգամ հանդես գալով 77 կգ քաշային կարգում նա կարողացել է ցուցադրել կայուն և վստահ պայքար, որի արդյունքում նվաճել երկու ոսկե մեդալ ։

  Չեմպիոնը  մեզ խոստաացել է շարունակել բարձր պահել Հայաստանի անունը միջազգային հարթակներում և պարգևել մեզ նորանոր հաղթանակներ։

Ձեզ կհետաքրքրի...