Շուտով կմեկնարկեն Չինարի, Բաղանիս, Դիտավան և Վազաշեն գյուղերի ջրամատակարարման բարելավման ծրագրերը. Հայկ Չոբանյան
Շուտով կսկսվեն Չինարի, Բաղանիս, Դիտավան և Վազաշեն գյուղերի ջրամատակարարման բարելավման ծրագրերը՝ Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Շնորհակալություն մեր գործընկերոջն ու բոլորին, ում հանգանակության շնորհիվ կիրականացվեն այս կենսական ծրագրերը՝ հանուն Տավուշի զարգացման»,- գրել է նա։