Գիտնականները ստեղծել են արհեստական մաշկ.
Գիտնականները հետազոտությունների արդյունքում ստեղծել են մաշկի ֆունկցիա կատարող արհեստական նյութ: Այսպես ասած արհեստական մաշկը` ստեղծված պոլիմերային նյութից, միաժամանակ փափուկ է և պինդ: Այն կարող է արձագանքել հպմանը և դեֆորմացվել` կախված հպման ուժի չափից: Նրա ամբողջականությունը հնարավոր է խախտել միայն շատ ուժեղ մեխանիկական միջամտության դեպքում: Բիոհամատեղելիության թեստավորումը ցույց է տվել, որ բիոլոգիական միջավայրում այն չի խանգարում բջիջների բազմացմանը: Դա նշանակում է, որ ապագայում այս նյութը որպես մաշկ հնարավոր կլինի իմպլանտավորել մարդկանց: Ավելի վաղ Սթենֆորդի գիտնականները ստեղծել են արհեստական նյարդային համակարգ, որը կօգնի զգալ դիպչումները պրոթեզի վրա: