«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՊՀ երկրներում Հայաստանը միակն է…

APH

«Կորոնավիրուսի համավարակն առողջական խնդիրներից հետո էականորոն ներազդեց եւ շարունակում է բացասական ազդեցություն թողնել երկրների տնտեսությունների վրա: Յուրաքանչյուր երկիր համաշխարհային տնտեսական ճգնաժամին փորձում է տալ առանձին լուծումներ՝ իր սոցիալ-տնտեսական առանձնահատկություններից ելնելով: Այդ միջոցառումները տարբեր արդյունքներ են տալիս: Հայաստանը որդեգրեց համաճարակի տնտեսական հետեւանքների մեղմման այնպիսի մարտավարություն, որը նախատեսում է բարենպաստ պայմանների ստեղծում տնտեսության հիմնական ճյուղերի աշխատանքների շարունակման, նույնիսկ՝ հեռանկարային ծրագրերի մեկնարկի համար: Ըստ ՌԴ վիճակագրական պետական ծառայության կայքում հրապարակված տվյալների, ԱՊՀ երկրներում Հայաստանը միակն է, որտեղ արձանագրվել է սպառողական գների ինդեքսի նվազում: Սպառողական գների կայունության պահպանումը էականորեն մեղմում  է հանրապետությունում համավարակով պայմանավորված սոցիալական լարվածությունը եւ թուլացնում օրինաչափորեն արձանագրվող տնտեսական անկման հետեւանքները»:

                        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ձեզ կհետաքրքրի...