20 հազարական ՀՀ դրամ գումարի չափով պարգևատրում կստանան ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչները, այլև.

Pargevatrum

Հարգելի ՛ հայրենակիցներ

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից առաջարկ էի ստացել հաստատելու Կառավարության որոշում՝ որով սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրակրթական դպրոցների մանկավարժներին պարգևատրել 20 հազարական ՀՀ դրամով:

Այսօր, այս առթիվ կայացրած որոշմանս համաձայն, նշված գումարի չափով պարգևատրում կստանան ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչները, այլև դպրոցներում ուսումնաօժանդակ ծառայություններ մատուցող բոլոր աշխատակիցները: Բացի դրանից, ծրագրում կընդգրվեն նաև մեր Հանրապետության արվեստի, երաժշտական և սպորտի դպրոցների ուսուցիչներն ու մարզիչները:

Պարգևատրումը կիրականացվի հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ: Ուստի՝ հայտերը պետք է ԱՀ Ֆինանսների նախարարություն ներկայացնել մինչև նշված ժամկետը:

Հարգելի ՛ հայրենակիցներԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից առաջարկ էի ստացել հաստատելու…

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 8 сентября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...