Հանրային խորհրդում հանդիպում էր «Նաիրիտ»-ի վերագործարկման ջատագովությունն իրականացնող նախաձեռնող խմբի հետ։ Քննարկումը՝ շուտով
Հանրային խորհրդում հանդիպում էր «Նաիրիտ»-ի վերագործարկման ջատագովությունն իրականացնող նախաձեռնող խմբի հետ։ Քննարկումը՝ շուտով։
_____________________
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն հանդիպել է «Նաիրիտ» արհեստական կաուչուկ արտադրող գործարանի վերագործարկման խնդրով մտահոգ քաղաքացիների հետ, ովքեր արդեն մի քանի անգամ ներգրավված են եղել ՀԽ գրասենյակում կայացած աշխատանքային բնույթի քննարկումներում: Նշված մի շարք հանդիպումների ընթացքում վերջիններս իրենց մտահոգություններն են ներկայացրել «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցի շուրջ առկա անհստակության մասին, որով պայմանավորված՝ ֆինանսական հնարավոր մուտքերից զրկվել են ոչ միայն մոտ 1200 նախկին աշխատակիցներ, այլև ՀՀ պետական բյուջեն, որն, ըստ զրուցակիցների, զգալի մուտքեր կարող էր ապահովել գործարանի բնականոն աշխատանքի դեպքում:
ՀԽ նախագահը մանրամասն լսել է բոլոր այն փաստարկները, որոնցով շահագրգիռ խումբը հիմնավորում էր կարծիքը, թե գործարանի վերագործարկումն այլընտրանք չունի: Խնդրի միայն բազմակողմ ուսումնասիրությամբ, սակայն, հնարավոր կլինի պարզել, թե որոնք են այն օբյեկտիվ նախապայմանները, որոնց պարագայում հնարավոր կլինի լուծել արդեն տարիներ շարունակ առկախված այս խնդիրը: Ելնելով նրանից, որ այն բազմաշերտ է, հանդիպման մասնակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ՝ մոտ ապագայում պլանավորվեցին նոր քայլեր, որոնք կարող են հանգեցնել ավելի շոշափելի արդյունքների:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում ներառված Արդյունաբերական հարցերի ենթահանձնաժողովի հենքի վրա նախաձեռնել ընլայնված նիստ, որին կմասնակցեն խնդրով մտահոգ և շահագրգիռ բոլոր կողմերը. Հանրային խորհրդի անդամներ, հանձնաժողովականներ, ոլորտային փորձագետներ, նախաձեռնող խմբի և պատկան մարմինների ներկայացուցիչներ: Հաշվի առնելով խնդրի՝ տևական ժամանակ լուծված չլինելն ու հարակից բազմաթիվ հարցերը՝ Հանրային խորհրդի այսօրինակ միջնորդությունը կարող է բավարար չլինել խնդրի ամբողջական կարգավորման գործընթացի մեկնարկի համար, սակայն խորհրդատվական իր հանձնառությանը հավատարիմ՝ ՀԽ-ն գործադրելու է լիարժեք ջանքեր՝ հարցի համակողմանի ուսումնասիրության և համապատասխան գերատեսչությունների հետ երկխոսության միջավայրի ձևավորման համար:
Սյսօր Հանրային խորհրդում հանդիպում էր «Նաիրիտ»-ի վերագործարկման ջատագովությունն իրականացնող նախաձեռնող խմբի հետ։…
Опубликовано Styopa Safaryan Пятница, 11 сентября 2020 г.