Կա նման քննարկում. Արմեն Փամբուխչյանը՝ մանդատը վայր դնելու եւ ԱԻ փոխնախարար նշանակվելու մասին

poxnaxarar

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը չի բացառում, որ առաջիկայում հնարավոր է մանդատը վայր դնի եւ աշխատանքի անցնի գործադիրում։

Այսօր Ազգային ժողովում armtimes-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում տարածված այս տեղեկություններին՝ Փամբուխչյանն ասաց, որ նման քննարկումներ առհասարակ կան, բայց դեռ ոչինչ որոշված չէ։ Հարցին՝ քննարկվում է Ձեր՝ ԱԻ փոխնախարար նշանակվելու հա՞րցը, Փամբուխչյանը պատասխանեց. «Ներողություն եմ խնդրում, ավելին այս պահին չեմ կարող ասել։ Ինչպես նշեցի՝ տարբեր քննարկումներ կան, ոչինչ դեռ հստակ չէ»։

Պատգամավորը չկարողացավ ասել նաեւ, թե երբ կհստակեցվի։ Հարցին, թե ո՞վ է քննարկում հարցը՝ նշեց. «Թիմում»։

Ձեզ կհետաքրքրի...