Նոր հեռանկարներ, լայն հորիզոններ․ Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության արդյունքներ. Ռոմանոս Պետրոսյան

Նոր հեռանկարներ, լայն հորիզոններ․ Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության արդյունքներ
Այսօր ընդունել եմ Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամի գլխավորած պատվիրակությանը։
Քննարկել ենք երկկողմ փոխգործակցությանը, համատեղ ծրագրերի իրականացմանը և նոր ծրագրերի նախադրյալների առկայությանը վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձա վերոնշյալ հուշագրով սահմանված համագործակցության ոլորտներին, ինչպես նաև ընդծեցի անհրաժեշտությունը՝ ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակները։
Այս համատեքստում պատրաստակամություն հայտնեցի համագործակցել Գեղանի արոսի «Asian Houbara» վերաբնակեցման և Հայաստանի հարավ-արևմուտքում վերջինիս բազմացման հեռանկարներին ուղղված ծրագրի իրականացման շրջանակներում։ Ակնկալվում է ԱՄԷ կողմից աջակցություն ստանալ ինչպես փորձագիտական մակարդակում, այնպես էլ Գեղանի արոսի «Asian Houbara» անհրաժեշտ առանձնյակների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման հարցում։
Ներկայացրեցի «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները) և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք քննարկել նաև վերոնշյալ ծրագրի շրջանակնրում համագործացկության հնարավորությունը։
Նաև նշեցի, որ հայկական կողմը պատրաստակամ է ԱՄԷ կողմին տրամադրել թափոնների կառավարման բնագավառում ինչպես այժմ իրականացվող ծրագրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունները, այնպես էլ սպասվող նախագծերին առնչվող տվյալներ:
Հանդիպումն անցավ ջերմ և գործընկերային մթնոլորտում։
? Նոր հեռանկարներ, լայն հորիզոններ․ Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության արդյունքներԱյսօր…
Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Пятница, 18 сентября 2020 г.
Skip to content
