ՀՊՏՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը. հայտարարություն
ՀՊՏՀ ռեկտորատը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ՀՊՏՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Սիրելի´ ուսանողներ, ՀՊՏՀ այլ շահառուներ,
տեղեկացնում ենք, որ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ՀՊՏՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը՝ մինչև ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորի՝ օրենքով սահմանված կարգով նշանակումը։
Քաջ գիտակցելով պատասխանատվությունը ձեր հանդեպ և հայցելով ձեր ներողամտությունը՝ հայտնում ենք, որ այս պարտադրված քայլը բխում է նաև ձեր շահերից, քանի որ կրթության որակը ենթադրում է կայունություն երկարաժամկետ կտրվածքով։ Հանձն ենք առնում լրացնել բոլոր բաց թողնված դասաժամերը։
Միևնույն ժամանակ, վաղը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10։00-ին, հրավիրում ենք ձեզ ՀՊՏՀ բակ՝ սույն հարցի առնչությամբ բաց քննարկման»:
ՀՊՏՀ ռեկտորատի և ուսանողական խորհրդի հայտարարությունըhttps://asue.am/am/announcement/announcement-by-asue-rectorate
Опубликовано ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ — ASUE) Среда, 23 сентября 2020 г.