Ադրբեջանցիները սպառնացել են ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետին Արցախի դրոշի պատճառով
Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մառլեն Մուղիեն տեղեկացրել է, որ սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիներից՝ քաղաքում բարձրացված Արցախի դրոշի պատճառով։
«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ, և դուք չեք որոշելու, թե ինչ օրենքներ կամ կարգեր կլինեն այստեղ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մուղիեն։
Դեռևս 2015-ին Արցախի Շուշի և Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր: Դրանից հետո Ադրբեջանը Մուղիեին ընդգրկել է հայտնի «սև ցուցակում»։ Ադրբեջանի Գերագույն դատարանը դատապարտել է նրան և պահանջել չեղյալ համարել բոլոր պայմանավորվածություններն ու դադարել շփվել Արցախի հետ։
«Ադրբեջանը,Ալիևն ու նրա դաշնակիցները պետք է հասկանան, որ բարեկամներին մենք ենք ընտրում»,- նշել է քաղաքապետը։
1lurer.am