Վերածնունդ ապրիլյան հերոսամարտի հերոսի ընտանիքում
Այսօր ծնվել է ապրիլյան մարտերի հերոս սերժանտ Ադամ Սահակյանի եղբոր՝ Մուշեղ Սահակյանի որդին: Առաջնեկին անվանակոչել են հերոսի անունով՝ Ադամ Սահակյան:
Մանուկը ծնվել է 3200 գրամ քաշով, իրեն լավ է զգում: Այդ մասին «Լուրերին» հայտնեց Ադամ Սահակյանի եղբայրը՝ Մուշեղ Սահակյանը:
«Այն գործը, որը կիսատ էր թողել Ադամը, հուսով ենք, որ կշարունակի Ադամ Կրտսերը»,- «Լուրերի» հետ զրույցում ասաց Ադամ Սահակյանի հայրը՝ Խաչատուր Սահակյանը:
Ադամ Սահակյանը զոհվել է ապրիլյան քառօրյայի ժամանակ՝ Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությամբ հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակումը հետ մղելիս: