Էրդողանը անդրադարձել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալու թեմային. Milliyet
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնական վարչության խորհրդի նիստում քննարվել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև թեժ բախումները»:
Հաղորդվում է, որ նիստին հաջորդած քննարկումների ժամանակ նշվել է, որ եթե ադրբեջանցիները 2010թ ստորագրված Թուրքիա-Ադրբեջան «Ռազմավարական գործընկերություն» պայմանագրի շրջանակներում ռազմական օգնություն խնդրեն, ապա այդ օգնությունը կարող է տրամադրվել:
Ermenihaber-ի փոխանցմամբ, նշվել է, որ ցայսօր Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցության պայմանագրերին համապատասխան Ադրբեջանի հետ բավականաչափ զորավարժություններ են անցկացվել, որոնց միջոցով Թուրքիան տեխնոլոգիական և ռազմավարական առումով իր փորձն արդեն իսկ փոխանցել է Ադրբեջանին, և այս պահին ադրբեջանցիները ռազմական կամ ռազմական տեխնիկայի օգնության կարիք իբր չունեն:
Թուրքական աղբյուրի հաղորմամբ՝ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայում ապրող հայ քաղաքացիների նկատմամբ սադրանքներ թույլ չտալու հարցին:
Էրդողանն ասել է հետևյալը. «Թուրքիայում ապրող հայ քաղաքացիների նկատմամբ սադրանքների դեմ զգոն եղեք: Նմանատիպ անհանգստացնող նախաձեռնություններ չպետք է թույլ տալ»:
armtimes.com