Լսում եմ ռուսական հեռուստաբանավեճերը և փորձում եմ հասկանալ՝ հիմա դուք որսորդ եք , թե …….

Chibukh
 Լսում եմ ռուսական հեռուստաբանավեճերը և փորձում եմ հասկանալ՝ հիմա դուք որսորդ եք , թե …….՝ ինչպես հայտնի անեկդոտում է։
Որքան հասկանում եմ, ռուս լրագրողներին հրաման է տրված նվազեցնել և կասկածի տակ դնել հայկական զինված ուժերի մարտունակությունը և մեծարել ադրբեջանական զինված ուժերը, որ հետո ասեն՝ մենք չլինեինք՝ դուք կորած էիք։ Ուրեմն պետք է հստակ հասկանալ, որ ադրբեջանական բանակ գոյություն չունի, այլ գոյություն ունեն թուրքկան բանակի ինստրուկտորներ և ավիացիա, հազարավոր միջազգային ահաբեկիչներ, բազմամիլիարդանոց և բարձրորակ զինատեսակներ, որոնց դեմ անգամ ձեր՝ փառաբանված ռուսական բանակը ահռելի մեծ դժվարությամբ է պայքարում Սիրիայում և Լիբիայում և դեռևս չի կարողանում հաղթել։ Եթե ցանկանում եք օգնել, իսկ Ես շատ հուսով եմ , որ այնքան խելացի եք, որ՝ ցանկանում եք, որովհետև ձեր Հյուսիսային Կովկասում արդեն իսկ անհանգստություն, մտահոգիչ և անջատական տրամադրություններ են նկատվում, ուրեմն արեք արժանապատվորեն և չփորձեք հանկարծ նվազեցնել մեր հերոսների սխրանքները։ Մեր հզոր բանակը հերոսաբար դիմակայում է և’ զինատեսակներով, և’ քանակով իրենից մի քանի անգամ գերազանցող խավարի ուժի դեմ։ Տրաբանությունը և անգամ բանականությունը հուշում է, որ Հայաստանի և Ռուսաստանի շահերն այս պահին մեծապես համընկնում են, որի արտացոլումը , հուսով եմ , շատ շուտով կտեսնենք, բայց մինչև այդ, Ես խնդրում եմ, դիֆերամբների հարցում մի փոքր զգույշ եղեք։ Ես պնդում եմ, որ Անկարայի և Բաքվի տարածաշրջանային այս տեռորը գոյութենական վտանգներ է պարունակում ոչ միայն Հայաստանի , այլև՝ Ռուսաստանի համար։
ՓԱ՜ՌՔ հԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ, ՓԱ՜ՌՔ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԱՅՍՕՐ ՊԱՐԳԵՎՈՒՄ ԵՆ ՄԵԶ ԱՊՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ։
P.S
❗️❗️❗️ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՆԵՐՔԻՆ ԳԶՎՐՏՈՑԸ, ՀԱՐԳԵՔ ՍԱՀՄԱՆԸ ԵՎ ԵՐԿԻՐԸ ՊԱՀՈՂ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, ԵՂԵՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ, ԻՆՉԸ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ Է։

Լսում եմ ռուսական հեռուստաբանավեճերը և փորձում եմ հասկանալ՝ հիմա դուք որսորդ եք , թե …….՝ ինչպես հայտնի…

Опубликовано Armen Chibukhchyan Вторник, 13 октября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...