52 սիրիացի վարձկանների մարմինները տեղափոխվել են Սիրիա
Washington Post պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի կողմից Սիրիայից հավաքագրված վարձկանների տեղաշարժին: Նշվում է, որ ահաբեկիչների ընտանիքների անդամները թուրք-սիրիական սահմանին դիմավորել են 52 վարձկաների մարմինները տեղափոխող բեռնատարը:
Պարբերականը նշում է, որ Թուրքիայի հովանավորության տակ գտնվող վարձկանները Ադրբեջանի կողմից կռվում են Հայաստանի դեմ: Ընտանիքի անդամները պատմել են, որ իրենց հարազատների մարմինները համարակալած տեղափոխվել են հակամարտության գոտուց:
Washington Post-ի հաղորդմամբ՝ սիրիացի գրոհայինների մահը լուրջ ահազանգ է, թե ինչպես է տասնամյակներ շարունակվող հակամարտությունը շատ արագ սրվել՝ դրա մեջ ներգրավելով արտաքին ուժերին՝ Թուրքիային ու Ռուսաստանին, և ապակայունացնելով նաև հարևան Վրաստանը ու Իրանը:
Սիրիացի վարձկանների հարազատները վստահեցնում են, որ ամսական աշխատավարձ է խոստացվել գրոհայիններին, որոնք Ադրբեջան են ներթափանցել Թուրքիայի հարավային հատվածից: