Թուրքական լիրայի անկման նոր հակառեկորդ է գրանցվել
Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։
Ermenihaber-ը հայտնում է, որ Թուրքիայի արտարժույթի շուկայում հոկտեմբերի 15-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կրկին արժեզրկվել է՝ կազմելով 7․96: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․3210 թուրքական լիրայի փոխարժեք։
Նշենք, որ ավելի վաղ գործարքները կատարվել են հենց 1 դոլար/ 7.96 լիրա փոխարժեքով, ինչը թուրքական արժույթի՝ մինչ այս երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդ է։