Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել. Արայիկ Հարությունյան

Hradatar

Հարգելի՛ հայրենակիցներ

Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:

Ինչպես և նախորդ անգամները, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը վերահաստատում էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և Փարիզում հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարը կյանքի կոչելու և պահպանելու կողմերի հանձնառությունը, այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից: Հատկապես օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ:

Այս ամենը հաստատում է, որ Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ: Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից:

_______________________________________________________________________
Дорогие соотечественники!

Вопреки усилиям стран-сопредседателей Минской группы ОБСЕ, направленным на утверждение в регионе гуманитарного перемирия, военно-политическое руководство Азербайджана продолжает игнорировать и нарушать все договоренности, достигнутые с этой целью.

Как и в предыдущих случаях, договоренность, достигнутая при посредничестве Соединенных Штатов Америки и участии сопредседателей Минской группы ОБСЕ, которая вновь подтверждала обязательство сторон реализовать и сохранить гуманитарное перемирие, согласованное 10 октября в Москве и 17 октября в Париже по инициативе президентов Российской Федерации и Французской Республики, сегодня вновь было грубо нарушено со стороны официального Баку. Во вторую половину дня Азербайджан возобновил наступательные действия по всей протяженности линии фронта с использованием ракетно-артиллерийских средств.

Все это подтверждает тот факт, что власти Азербайджана при безоговорочном протекционизме властей Турции и поддержке террористов-наемников совершенно не преследуют цели возобновить мирный диалог и откровенно дают понять, что продолжат предпринимать военные усилия для окончательного изнания армян из Арцаха. Следовательно, нашей общенациональной задачей должна быть борьба во имя безопасного и достойного существования армянства Арцаха на своей Родине. Безопасность и права нашего народа мы никому не уступим, и в этом вопросе наша решительность превыше всех обстоятельств и желаний.

Ձեզ կհետաքրքրի...