Հրետանու կրակով մեծաթիվ թշնամական կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար պետական բարձր պարգևների են ներկայացվել. Նորօրյա հերոսներ
Նորօրյա հերոսներ
Հրետանու կրակով մեծաթիվ թշնամական կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար պետական բարձր պարգևների են ներկայացվել փոխգնդապետ Արման Աշոտի Հակոբյանը /<<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշան/, կապիտան Գեորգի Արտավազդի Արշակյանը /<<Մարտական ծառայություն>> մեդալ/, կապիտան Հունան Հովհաննեսի Հակոբյանը /<<Արիության համար>> մեդալ/, կապիտան Գևորգ Արմենի Գասպարյանը /<<Արիության համար>> մեդալ/, մայոր Էդգար Ներսեսի Կանդայանը /<<Արիության համար>> մեդալ/, ավագ լեյտենանտ Նայիրի Մհերի Մկրտչյանը /<<Մարտական ծառայություն>> մեդալ/, մայոր Աշոտ Ռուբենի Մուսայելյանը, լեյտենանտ Թելման Գերասիմի Մխիթարյանը, մայոր Անդրանիկ Լևոնի Պիլիպոսյանը, մայոր Սեդրակ Աշոտի Մադաթյանը, կապիտան Վահե Գագիկի Գյուլզատյանը, ավագ լեյտենանտ Աղվան Գառնիկի Մովսիսյանը /<<Արիության համար>> մեդալներ/, փոխգնդապետ Մհեր Արմոյի Շամիրյանը /<<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշան/, փոխգնդապետ Մհեր Ռոմիկի Ղուկասյանը /<<Արիության համար>> մեդալ/:
Շարքային Կարեն Արսենի Առաքելյանը <<Մարտական ծառայություն>> մեդալի կարժանանա թշնամական 2 ԱԹՍ ոչնչացնելու համար: Սերժանտ Գոռ Տիգրանի Սահակյանը <<Արիության համար>> մեդալ կստանա հակառակորդի 1 տանկ խոցելու համար:
Շարքային Գևորգ Մերուժանի Օհանյանը <<Մարտական ծառայություն>> մեդալի է ներկայացվել հակառակորդի 1 Ուրալ՝ իր անձնակազմով հօդս ցնդեցնելու համար: Նույն տիպի պետական պարգևների են ներկայացվել կապիտան Մխիթար Արթուրի Օհանյանը՝ հակառակորդի շարասյուն ոչնչացնելու, կապիտան Արման Ռաֆիկի Ավետիսյանը՝ թշնամու 2 Կամազ խոցելու և կրտսեր սերժանտ Արման Արթուրի Քոչարյանը՝ նույնպես թշնամական ուժերի շարասյուն ոչնչացնելու համար:
Բուժծառայության լեյտենանտ Դավիթ Սամվելի Չիթչյանը հակառակորդի կրակի տակից սուրս է բերել մեր վիրավոր զինծառայողներին, տեղափոխել թիկունք և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ներկայացված է <<Արիության համար>> մեդալի: Նույն տիպի մեդալ կստանա նաև վարորդ, շարքային-պայմանագրային Մերուժան Ստեփանի Բեգլարյանը՝ նշված գործողությանը գործուն մասնակցություն ունենալու համար:
Թշնամական հրետակոծության գոտուց 16 վիրավորների դուրս բերելու և բուժօգնություն ցուցաբերելու համար <<Արիության համար>> մեդալի է ներկայացվել նաև ենթասպա Արցախ Արթուրի Բարսեղյանը:
Սերժանտ-պայմանագրային Մեխակ Բենիկի Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ՝ տարբեր զորամասերից և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ընդ որում այդ պահին շտապօգնության մեքենան եղել է խոցված՝ առանց անվադողերի: Ներկայացվել է <<Արիության համար>> մեդալի:
Փառք մեր հերոսներին, ովքեր հերոսանում են ճակատային գծի բոլոր հատվածներում: