Հայաստանում կներդրվի միասնական երթուղային ցանց
Հայաստանում ներդրվում է միասնական երթուղային ցանց. ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի օրենքում փոփոխությունների նախագծի քննարկմանը:
Սիմոնյանը տեղեկացրեց, որ այսպիսով առաջարկվում է մասնավորեցվող ընկերությունների ցանկից հանել «Հայավտոկայան» ՓԲԸ-ն: Ըստ փոխնախարարի՝ հանրապետության տարածքում ներդրվում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում բոլոր համայնքները կապահովվեն որակյալ, արդյունավետ և հասանելի տրանսպորտային սպասարկմամբ։ Նշեց նաև, որ կներդրվեն միասնական տոմսավաճառման համակարգ և ինտերակտիվ քարտեզ։