ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր ա մոտիկանում մեր հունձ անելու ժամանակը. ՀԱԲ-ի Արամոն առաջնագծում վիրավորվել է
ՀԱԲ ռազմական ՀԿ նախագահ Արամ Թորգոմյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը վիրավորվել է, բեկորային վնասվածքներ է ստացել, այժմ հոսպիտալում է: Մեր զրուցակիցն ասաց, որ առաջիկայում լսելու ենք մեր հաղթական հաղթարշավի մասին, քանի որ Պաշտպանական բանակը առաջիկայում «հունձ» է անելու եւ ազատվելու է թուրք-ադրբեջանական վարձկաններից: Թորգոմյանը հայտարարեց նաեւ, որ առաջիկայում նորից առաջնագիծ է մեկնելու, պայքարելու թուրքերի դեմ:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը