Թուրքիան և Ադրբեջանը այլևս չեն կարող թաքնվել ստերի հետևում, նրանք ահաբեկչության պետական հովանավորներ են. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր պաշտոնական թվիթերյան էջում գրել է.
«Թուրքիան և Ադրբեջանը այլևս չեն կարող թաքնվել ստերի հետևում: Նրանք ահաբեկչության պետական հովանավորներ են»:
Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է երկու սիրիացի վարձկան` Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին:
Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին նախնական հարցաքննության ժամանակ պատմել է, որ «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխը կտրելու համար:
hy.armradio.am
#NagornoKarabakh defense forces captured two foreign #terrorist fighters from the battlefield. #Turkey and #Azerbaijan can no longer hide behind the lies. They are state sponsors of terrorism #Recognize to protect# #. https://t.co/zcaS3IHTCp
— Varuzhan Nersesyan (@VaruzhanN) November 1, 2020