Խամենեին զգուշացրել է, որ ահաբեկիչները չպետք է տեղակայվեն Իրանի սահմանին մոտ, և եթե Իրանը «վտանգ զգա, ապա վճռական պատասխան կտա»

Khamenei

 Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին: Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում՝ փոխանցում է Mehr գործակալությունը:

Խամենեին զգուշացրել է, որ ահաբեկիչները չպետք է տեղակայվեն Իրանի սահմանին մոտ, և եթե Իրանը «վտանգ զգա, ապա վճռական պատասխան կտա»:

Հիշեցնենք, որ Իրանը տանկեր ու այլ զրահատեխնիկա է տեղակայել երկրի հյուսիսարևմտյան հատվածում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ իր սահմանները պաշտպանելու նպատակով: Բացի այդ, Թեհրանը ՀՕՊ համակարգերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ է անցկացրել:

Իրանական կողմը հայտնել է, որ ջանքեր է գործադրում ոչ միայն հրադադար, այլև՝ խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...