Մինչ Թուրքիան վարձկանների նոր խումբ է ուղարկել Ադրբեջան, 342 զինյալ թողել և վերադարձել է Սիրիա
Մինչ Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, 342 զինյալ թողել է ամեն ինչ և վերադարձել է տուն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը:
Նոյեմբերի 4-ին կենտրոնը փաստագրել է սպանված 9 զինյալի տվյալ: Այս ընթացքում, ըստ կենտրոնի, սպանվել է 240 զինյալ, որից 183-ի դին տեղափոխվել է Սիրիա, մյուսներինը մնացել է Ադրբեջանում: Բացի այդ, հայկական ուժերը գերեվարել են 2 սիրիացի զինյալի: