Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը՝ հոլիվուդյան աստղերի ուշադրության կենտրոնում

Hollywood

 Մինչ հոլիվուդյան շատ աստղեր զբաղված են Միացյալ Նահանգների ընտրություններով, մի շարք հանրահայտ մարդիկ բարձրաձայնում են օվկիանոսից այս կողմ տեղի ունեցող երկու ճգնաժամերի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի ու Նիգերիայում ոստիկանական բռնությունների մասին: Այս մասին տեղեկացնում է Hollywoodreporter պարբերականը:

Հուլիվուդյան աստղերի շարքում են Բիյոնսեն, Ռիհաննան, Օսկար Այզեկը, Շերը, Քիմ Քարդաշյանը:

«Խոստումը» ֆիլմի դերասան Օսկար Այզեկը ասել է. «Երբ մտածում եմ, որ հայ ժողովուրդը կրկին վտանգի տակ է, սիրտս ճմլվում է»:

Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի խոսքով՝ սարսափելի է մտածել, որ հայերը կարող են հայտնվել ևս մեկ ցեղասպանության վտանգի տակ: Նա հույս է հայտնել, որ համաշխարհային առաջնորդները կօգտագործեն իրենց ազդեցությունը՝ մարդկային կորուստներն ու հետագա ողբերգությունը կանխելու համար:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...