«Իսլամական պետության» 600 անդամներ Հունաստանում են, տասնյակները՝ Կիպրոսում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 600 անդամներ գտնվում են Հունաստանում, տասնյակներն էլ՝ Կիպրոսում են: Այս մասին տեղեկացնում է Greek City Times պարբերականը՝ հղում կատարելով հայտնի ու ազդեցիկ լրագրող Սավվաս Կալենթերիդիսին:
Հունական ռադիոյին տված հարցազրույցում լրագրողը ցնցող հայտարարությունն արել է՝ Հունաստանի հարավային Տրիպոլի քաղաքում ջիհադական ծայրահեղականներից մեկի ձերբակալությունը քննարկելիս:
Հույն լրագրողի խոսքով՝ վկայություններ կան, որ Հունաստանում հարյուրավոր ջիհադականներ կան, իսկ Կիպրոսում նրանց թիվը տասնյակների է հասնում: Այդ ահաբեկիչները Սիրիայում և Իրաքում մարդկանց գլխատող ջիհադականներն են: