Ինձ թվում է` վաղը կավարտվի ճակատամարտը Շուշիի համար. Արծրուն Հովհաննիսյան

Haghtelu enq

 Արծրուն Հովհաննիսյանը  Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտնեց, որ կարծում է՝ վաղը կավարտվի ճակատամարտը Շուշիի համար։

«Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում և շրջակայքում։  Կարելի է ասել, որ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը ընթանում է վերջին 3-4 օրերին, վաղը, իմ կարծիքով, վերջնական պարզ կլինի: Չեմ ուզում վաղաժամ գնահատական տալ: Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար:

Մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու, որոշ դիրքերում, որտեղ հայտնվել են ադրբեջանական ուժերը կամ վարձկանները, դրանց չեզոքացնելու եւ լիարժեք վերահսկողությունը մեր ձեռքը վերցնելու ուղղությամբ»,–հայտնեց Հովհաննիսյանը։

Ըստ ՊՆ ներկայացուցչի, հիմա բարդ է ասել` ում վերահսկողության ներքո է քաղաքը. Ադրբեջանցիները երեկ ցերեկը, հետո նաեւ գիշերը մեծ խմբերով ներխուժել են քաղաք, եւ չկա կողմ, որը լիարժեք վերահսկություն ունի հիմա։

Ձեզ կհետաքրքրի...