Արարատ Միրզոյանին ևս մեկ վիրահատություն է սպասվում

Mirzoyan

 Արարատ Միրզոյանը վիրահատությունների է ենթարկվել, առնվազն մեկ վիրահատություն էլ դեռ սպասվում է: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը: 

Նրա խոսքով՝ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկները վիճակը դրական են գնահատում: 

Կոստանյանն ասաց, որ խորհրդարանի նախագահը դեմքի, գլխի և ձեռքի վնասվածքներ ունի: 

Նա նշեց, որ Ա.Միրզոյանը շուտով հնարավորություն կունենա անձամբ հանդես գալու և գնահատականներ հնչեցնելու, միայն նշեց, որ նրա համար այս պահին կարևոր է ներքին կայունությունը, դրանք խաթարող երևույթները դատապարտելի են: 

Ձեզ կհետաքրքրի...