ԱԺ խորհուրդը կքննարկի Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ՍԴ դիմելու հարցը
Ազգային ժողովի խորհրդի նիստի ընթացքում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գագիկ Ծառուկյանին ուղղված ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գրությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Հարգելի’ պարոն Ծառուկյան, սույն թվականի նոյեմբերի 16-ին, ժ. 16:00-ին Ազգային ժողովի 334 սենյակում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև ձեր` Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Խնդրում եմ ներկայանալ նիստին»,- նշված է Լենա Նազարյանի կողմից ուղարկված գրությունում:
2020թ. հունիսի 16-ին ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկել էր պատգամավորական աձեռնմխելիությունից: