Քաղաքական վիճակը կայունացնելն այս պահին մեր բոլորի գերխնդիրն է. Մակունց
Քաղաքական վիճակը կայունացնելն այս պահին մեր բոլորի՝ քաղաքական ուժերի և հանրության գերխնդիրն է: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Այդ առումով մենք հիմա քաղաքական քննարկումներ ենք ունենում, և առաջիկայում կներկայացնենք կայունացման հետ կապված մեր լուծումը»,- ասաց Մակունցը: