Եթե Թուրքիան չդադարեցնի սադրանքները, ապա ԵՄ-ն կքննարկի պատժամիջոցների հարցը. Գերմանիայի ԱԳՆ

EM n

Թուրքիան պետք է Միջերկրական ծովի արևելքում դադարեցնի սադրանքները, եթե չի ցանկանում, որ Եվրամիությունը դեկտեմբերին նախանշված գագաթնաժողովին բարձրացնի Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը՝ փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

«Թուրքիան ինքը պետք է որոշի, թե դեկտեմբերին նախանշված ԵՄ գագաթնաժողովում ինչ որոշում կկայացվի»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարը նախքան եվրոպացի պաշտոնակիցների հետ հանդիպումը:

Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ եթե Թուրքիայի նախագահի՝ Հյուսիսային Կիպրոս այցի նման սադրանքներից բացի Անկարայից դրական ազդակներ չլինեն մինչև դեկտեմբեր, ապա ԵՄ-ում բարդ քննարկումներ կլինեն:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...