Ներկայանալով որպես մի­ջազգային ֆինան­սական կառույցների ներ­կայաց­ուցիչ­ներ, վարկային պարտավորու­թյուն­նե­րի կատար­ման, ինչպես նաև կենցաղային ֆինանսա­կան խնդիրների լուծ­ման հարցում աջակցու­թյուն ցուցաբերելու պատրվա­կով, փորձում են հայազգի օգտատերերից կորզել անձնական տվյալներ. ԱԱԾ

aac

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ արտերկրում գտնվող որոշ օգտատերեր  սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածում են հայտարարություններ, որոնցում ներկայանալով որպես մի­ջազգային ֆինան­սական կառույցների ներ­կայաց­ուցիչ­ներ, վարկային պարտավորու­թյուն­նե­րի կատար­ման, ինչպես նաև կենցաղային ֆինանսա­կան խնդիրների լուծ­ման հարցում աջակցու­թյուն ցուցաբերելու պատրվա­կով, փորձում են հայազգի օգտատերերից կորզել անձնական տվյալներ:

Մաս­նավորապես՝ www.facebook.com  սոցիալական ցանցի «Dawaasuren Nymsuren» էջի օգ­տատերը, նշված սոց­ցանցի տարբեր խմբերում և հայալեզու գրառումների մեկնա­բանություն­ներում տարածում է հայտարարություն, որում ներկայա­նալով որպես 25 տարվա փորձ ունեցող ֆինանսա­կան կառույցի աշխատա­կից՝ աջակցու­թյուն է առաջարկում բանկերի նկատմամբ պարտավորու­թյունների կա­տարման, շինարարական ծրագրերի իրականացման և ֆի­նանսական դժվարություն­ների հաղթահարման հարցում:

Փաստացի, շահավետ պայմաններով գու­մար տրամադրելու քողի տակ, փորձ է արվում ստա­նալ ամբողջական անձ­նական տվյալներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիներից խաբեությամբ ձեռք բեր­ված անձնական տվյալները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրա­պետությունում և Արցախի Հանրապետությունում անձի, հասարա­կության ու պետության անվտան­գության դեմ ուղղված գործու­նե­ություն իրակա­նացնելու նպատա­կով, ազգաբնակչությանը հորդորում ենք համա­ցանցում չարձագանքել կասկածելի բո­վանդակու­թյամբ նմանատիպ հայտա­րա­րու­թյուն­ներին, սոցիալական ցան­ցերում շփումների ընթացքում անծանոթ անձանց չտրա­մադրել անձնական տվյալներ, դրսևորել զգոնություն և աչալրջու­թյուն:

Ձեզ կհետաքրքրի...