Թուրքիայի կուլիսային դիվանագիտությունը Իսրայելի հետ

Kulisayin

Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար դռնփակ հանդիպումներ է իրականացնում՝ այդ հարցում առանցքային դեր վերապահելով Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին։ Այս մասին հայտնում է Al Monitor լրատվականի թղթակից Ամբերին Զամանը:

Ըստ նրա՝ Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար որոշ ժամանակ առաջ ակտիվացրել է հետախուզական ծառայության գործունեությունը։ 

Al Monitor-ին երեք գաղտնի աղբյուր հաստատել է, որ վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած հանդիպումներից առնվազն մեկում ներկա է եղել Հաքան Ֆիդանը, սակայն այդ աղբյուրները հրաժարվել են մանրամասնել, թե որտեղ են կազմակերպվել հանդիպումները։

Լրագրողը, անդրադառնալով վերջին ժամանակաշրջանում Մերձավոր Արևելքում Իսրայելի ձեռնարկած քայլերին, հիշեցրել է ԱՄԷ-ի հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորման մասին։ Նրա դիտարկմամբ՝ Իսրայելը տարածաշրջանում սկսել է ամրապնդել իր դիրքերը և ազդել ուժային հավասարակշռության փոփոխման վրա։

«Թուրքիան «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո մինչև օրս Իսրայելի հետ կուլիսային դիվանագիտություն է վարում»,- գրում է Ամբերին Զամանը։

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...