Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում

PP

Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում: Այսինքն բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։
Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և դիմումը ուղարկեն info@moh.am հասցեին:
Անհրաժեշտ փաստաթղթերն են`
✅Անձնագրի պատճեն
✅Անհետ կորածի տվյլաներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ)
✅Բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք
✅Հասցե
✅Հեռախոսահամար
❗️Այլ մանրամասներ ճշտելու համար կարող եք զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով:

Ձեզ կհետաքրքրի...