Պատերազմը չի ավարտվել. ոջիլը պետք է ոչնչացվի. Վահան Շիրխանյանի ուղերձը. armlur

Shirxanyan

 Թուրքը չհաղթեց, հայի կաշառակեր, ագահ, անկուշտ պաշտոնյան (նախագահներ ու ներքև), զինվորականը (գեներալներ ու ներքև), օլիգարխները (կարդալ իմացող ու չիմացող) հասցրին Հայաստանը պարտության եւ ծախեցին Արցախը: Հայաստանը պարտվեց հայ ներկայացող ներքին թուրքին: Ինչ պետք է իրենցից ներկայացնեին Ռոբերտի ծեփած հայ բուրժուաները, Սերժին ծնած խաղամոլները,  նրա կազինոյական հաշիվ փակողները: Հայաստանի փողերով, Հայաստանի թշնամիների հետ առևտուր անելուց, նրանց հարստացնելուց, Հայաստանը աղքատացնելուց բացի, ինչ պետք է անեին այդ Հայաստան ու հայություն գոռացող կենդանիները: Գյումրիում երկրաշարժի աղետյալները 30 տարի անց շարունակում են ապրել տնակներում, իսկ իրանք այնքան են առաջադիմել, որ որոշել են Աֆրիկայի որբերին կերակրել:

Արժանապատվության վաճառականներ, հայ զինվորի արյան վաճառականներ, հայ հողի վաճառականներ, պատվի վաճառականներ: Պարզապես ոջիլներ, Հայաստանի հաղթանակի փողերն ու ոգին գողացած ոջիլ միլիարդատերեր: Ոջիլը պետք է ոչնչացվի: Հայ ազգը պետք է մաքրվի ոջիլից, լինի դա Մոսկվայի, Փարիզի, Նյու Յորքի դղյակներում, թե ուր: Դրանք բոլորը պատճառ են Հայաստանի պարտության եւ մասնակից են ազգային դավաճանության: Դրանք մտնում են սերժռոբ դավաճանական խմբի մեջ: Պատմության մեջ դավաճանների այս անվանացանկն է մնալու: Շուտով այն կհրապարակվի:

Առանձին պատասխանատվության տակ են ընկնում տարիներ շարունակ միմյանց փոխարինող դեռահաս, տկարամիտ, անողնաշար, նույնքան անկուշտ ու կաշառակեր ՊՆ ղեկավարությունները: Պատասխան են տալու զինվորի ամեն կաթիլ արյան, ամեն թիզ հողի համար:

Թուրքը չհաղթեց, հայը պարտվեց ներքին հայ թուրքին: Բայց դրանց բախտը բերեց, գտնվեց մի հարիֆ հայ, որը կամավոր համաձայնվեց, որ իր ճակատին դաջվի ազգի դավաճան անունը եւ Արցախը հանձնեց թուրքերին:

Ավարտվեց 26-ամյա ազգային դավաճանության շքերթը, որի հիմնական կազմակերպիչները երկիրը պաշտպանունակությունից զրկած, գիտությունից զրկած, ողջ արդյունաբերական պոտենցիալը թալանած, ավերած երեք նախագահները, կողքից գոռում են «Նիկոլ դավաճան»: Իհարկե, նա դավաճան է եւ պետք է կրի պատասխանատվություն, բայց բոլոր նրանց հետ, ովքեր 26 տարի դավաճանական գործողություններ են իրականացրել եւ Հայաստանի պարտության հիմքն են դրել: Ժամանակը պահանջում է պատսխանատվության կանչել պարտության հին և նոր հեղինակներին: Այստեղ երկընտրանք չկա: Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է դրված մեր առջև: Այստեղ կա մեկ լուծում՝ համախմբել հայության միասնական ողջ ներուժը՝ տնտեսական, ռազմական, գիտական:

Պետք է պարտադիր ազատվել ոջիլից:

Պետք է պարտադիր ազատվենք մեզ պառակտող, միմյանց հակադրող, ջլատող բոլոր կառույցներից՝ լինեն դրանք հոգևոր, թե քաղաքական:

Պատերազմը չի ավարտվել: Պատերազմական դրությունը պետք է ծառայի իր նպատակին, ազգի դիմադրողական ուժերի համախմբանը, բանակի վերականգնմանը, զորահավաքային տնտեսության ստեղծմանը:

Սրանք են լինելու Սպաների համահայկական միության առաջիկա անելիքները:

Վահան Շիրխանյան

 

armlur.am

Ձեզ կհետաքրքրի...