Հաստատվել է չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը

gov

Հաստատվել է չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը:

✅ Հյուրընկալ է համարվում այն ֆիզիկական անձը, ով Հայաստանում կամ Արցախում սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ունի և ով հյուրընկալվողին տրամադրում է կացարան 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների համար:

✅ Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալվողի համար.

• 30 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանում է
• 45 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախում է:

ℹ️ Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝

1) 2020 թ.-ի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թ.-ի հունվարի 12-ը ներառյալ,

2) 2021 թ.-ի հունվար-փետրվար ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։

#ArmGov

Ձեզ կհետաքրքրի...