Խմածության ամենա բարձր աստիճանի լինելով 20 ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ճանապարհային ոստիկանության մեքենային
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:20-ի սահմաններում Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Արևյանը իր վարած Mercedes մակնիշի 34 ՏՏ 238 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 2 հասցեում՝ թունելի սկզբնամասում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla մակնիշի 273 II 02 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota Corolla-ն հաշվառված է ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված էր, քանի որ ճանապարհային ոստիկանները մեկ այլ վթար են ձևակերպելիս եղել, երբ Mercedes-ը բախվել է նրանց ավտոմեքենային: Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) ամենաբարձր աստիճանի, ինչի համար նա վարչական պատասխանատվության է ենթարկվելու 200 հազար դրամի չափով: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Մինչ այդ և վթարից հետո տեղում ծառայություն են կատարել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Արտյոմ Սիմոնյանն ու տեսուչ Արմեն Գրիգորյանը:
shamshyan.com