«Հետույքի ձախ շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ 17-ամյա տղան հիվանդանոց է տեղափոխվել

hetuyqin

 Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 20-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 20:15-ի սահմաններում նշված կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ «հետույքի ձախ շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 17-ամյա Գագիկ Վ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի մոտից, որտեղ դանակահարվել է դեռևս չպարզված անձի կողմից:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գագիկ Վ.-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ձեզ կհետաքրքրի...