Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Handipum

Դեկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Զրույցի ընթացքում ԱԳ նախարարները շարունակեցին քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ձեռքբերված հրադադարի պահպանման և իրավիճակի կայունացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Այվազյանը և Լավրովը շոշափեցին հայ֊ռուսական օրակարգի մի շարք հարցեր՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Ձեզ կհետաքրքրի...